Խաղատուն, ալկոհոլ․ «ղումարբազ» Բեն Աֆլեքն ապշեցրել է այցելուներին իր խաղով

0

Հարբած Բեն Աֆլեքը հիացրել է խաղատանն անցկացրած իր խաղով։ 47-ամյա դերասան Բեն Աֆլեքին, որը երկար ժամանակ տառապում է ալկոհոլային կախվածությունից, նկատել են Արեւմտյան Հոլիվուդում՝ Հելոուինի առիթով կազմակերպված երեկույթին: Դերասանը հազիվ էր ոտքի վրա կանգնում, բայց դա չի խանգարել, որպեսզի նա խաղատանն աֆթերպարթի կազմակերպի եւ 20 հազար դոլարի խաղադրույք կատարի։

Ինչպես գրում է TMZ-ը խաղատանը Աֆլեքն անմիջապես աթոռ է պահանջել իր համար, այնուհետեւ քիչ էր մնում դրանից ընկներ։ Դե ալկոհոլն իր գործն արել էր։

Այդուհանդերձ, ընդամենը 12 րոպեում Աֆլեքը հանդգնել է շահել 1,5 հազար դոլար, ապա վերցնելով շահումն ընկերուհու հետ հեռացել է հաստատությունից։

Ավաղ, Աֆլեքի վիճակը լավագույններից չէ. նա պարբերաբար այցելում է վերականգնողական կենտրոններ`ալկոհոլային կախվածությանից ազատվելու համար, իսկ ընդմիջումներին կրկին վերադառնում է վատ սովորույթներին:

Leave A Reply

Your email address will not be published.