Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հերթական անգամ վիճել են Նորթի պատճառով

0

E! News-ին տված հարցազրույցում ՔԻմը բացատրել է, որ ամեն ինչ սկսվել է շատ վաղուց՝ իր կոսմետիկայի ապրանքանիշի երեկույթներից մեկի ժամանակ: Այն ժամանակ նա նկատել է, որ 6-ամյա դուստրը շատ է հետաքրքրվում դիմահարդարմամբ եւ հաճույքով խաղում է իր դիմահարդարման պայուսակի հետ: Սակայն Քանյեն դեմ էր դրան: «Նորթը սովորում է դիմահարդարել, բայց նա դժվար թե կարողանա շարունակել դրանով զբաղվել, քանի որ նրա հայրը արգելել է շպարվել միչեւ դեռահասության տարիք: Սա երկար քննարկում է, մենք ունեցել ենք վեճեր, բայց այսպես ավելի լավ է », — ասել է Քիմը:

Քարդաշյանը նաեւ կիսվել է, որ Քանյեի հետ նրանք ընդանուր հայտարարի են եկել։ Ավելին, Նորթն ինքնահաստատվելու այլ տարբերակ ունի․ ծնողները նրան թողնում են հագնվել այնպես, ինչպես նա է ցանկանում։

Leave A Reply

Your email address will not be published.