«Համարձակությունն իմ հաջողության գրավականներից է»․ Սրբուկը ներկայացել է գայթակղիչ կերպարում

0

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է համարձակ կերպարում։

Instagram-ում հրապարակված լուսանկարները սեւ-սպիտակ են։ Սրբուկը կրում է համարձակ բացվածքով շապիկ, ինչի վրայից էլ վերնաշապիկ։ Նա թրենդային դիմահարդարմամբ է։ Կադրերին կից Սրբուկը կատարել է հետեւյալ գրառումը․ «Համարձակությունն իմ հաջողության գրավականներից է, գործի կեսն է ու շարժիչ ուժը, իսկ ո՞րն է ձերը»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա փայլուն կոմբինեզոն էր կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Երիտասարդ կատարողն այն համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ եւ արտահայտիչ շպար ընտրել։ «Եթե ուզում ես ճանաչել ինձ, ձայնիս մեջ կլսես ապրածս կյանքի պատմությունը»,- հրապարակումը մեկնաբանել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.