Աննա Սնատկինան Սերգեյ Բեզրուկովի խոսքերից հետո նիհարել է տասը կիլոգրամով

0

Աննա Սնատկինան հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովի հետ ծանոթացել է ռուսական հայտնի «Участок» սերիալի նկարահանումների ժամանակ։ Դերասանուհին դեռ բավականին երիտասարդ էր, այդ իսկ պատճառով նկարահանման հրապարակում ավելի փորձառու դերասանը փորձում էր օգնել գործընկերուհուն։ Ինչ-որ մի պահ դերասանը երիտասարդ աղջկան ասել է, որ նիհարելու կարիք ունի։ Բնությունից սլացիկ կազմվածք ունեցող դերասանուհին մտածել է նման խորհրդի շուրջ, գրում է 7days.ru-ն։

Եսենինի դերակատարը պատմել է, որ հեռուստաէկրանը վիզուալ մեծացնում է մարդու կշիռը։ «Քեզ անհրաժեշտ է շատ արագ նիարել մի քանի կիլոգրամով։ Դա ասվել է առանձին, մեղմ եւ ես չեմ նեղացել, սակայն շատ եմ զարմացել», — պատմել է Սնատկինան։

«Սերյոժան մեկ անգամ ուշադիր նայեց ինձ եւ ասաց․ «Իսկ դու մի քանի կիլոգրամ կորցնելու կարիք ունես»», — հիշողություններով կիսվել է հայտնի դերասանուհին։

Սկսնակ դերասանուհին դեռ չգիտեր, որ հեռուստաէկրան 3-ից 5 կիլոգրամով ավելացնում է մարդու քաշը։ Արտիստուհին այդ ժամանակ ավագ գործընկերոջ խոսքերին լուրջ չի վերաբերել, սակայն մի որոշ ժամանակ անց շատ է ափսոսել դրա համար։

 «Ավելի ուշ ինձ տեսա հետուստացույցով եւ հասկացա, որ Սերյոժան ճիշտ էր։ Ես այտերիս հատվածում թմբլիկ էի երեւում», — հիշում է Սնատկինան։

Leave A Reply

Your email address will not be published.