Խորը դեկոլտե, սլացիկ ոտքեր․ Լիլուն՝ երեկոյան կերպարում

0

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հանդես է եկել հրապուրիչ կերպարում։ Կադրերում երգչուհին կրում է  խորը դեկոլտեով, սեւ երանգի, երեկոյան զգեստ։ Երգչուհին երեկոյան դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացնում են կրծքազանդն ու սեւ բարձրակրունկները։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին իր Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) տեղադրել էր որդու լուսանկարը։ Փոքրիկն, ի դեպ, իր ու մայրիկի լուսանկարով շապիկ էր կրում, որի վրա անգլերենով առկա էր «լավագույն մայրիկը» գրությունը։ «Իմ անգին»,- լուսանկարը մակագրել էր Լիլուն՝ օգտագործելով նաեւ «իմ ամեն ինչ» հեշթեգը։

Leave A Reply

Your email address will not be published.