«Գեղեցիկ զգեստ, գեղեցիկ կին». Օլյա Հակոբյանի էլեգանտ կերպարը

0

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին գեղեցիկ սեւ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Օլյան նույն գույնի բարձրակրունկ կոշիկներ է ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Մեծ, սեւ զգեստ»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։ «Գեղեցիկ զգեստ, գեղեցիկ կին»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին դասական հագուստ էր ընտրել։ Նա սեւ տաբատ էր կրում եւ կոստյում, ինչպես նաեւ սպիտակ շապիկ։ Օլյան որպես աքսեսուար ժամացույց էր ընտրել եւ բարձրակրունկ կոշիկներ։ Լուսանկարը մեկնաբանված չէր։

Leave A Reply

Your email address will not be published.