Քիմ Քարդաշյանը Երեւանում առաջին ժամերի ընթացքում չի կարողացել քնել եւ գրառում է արել Twitter-ում

0

Քիմ Քարդաշյանը Երեւանում է։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ ուշ երեկոյան՝ մասնակցելու WCIT համաշխարհային համաժողովին։ Երեկ ամբողջ օրվա ընթաքում լրագրողները նրան սպասում էին օդանավակայանում, սակայն նա ընտանիքի հետ դուրս է եկել այլ՝ նախագահական ելքով եւ մեկնել հյուրանոց, ուր եւս մուտք չի գործել գխավոր մուտքից։

Ժամանումից մի քանի ժամ անց աստղը հրապարակում է արել Twitter-ում. «Երեւանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, եւ ես չեմ կարողանում քնել։ Ես այնքան հուզված եմ այստեղ լինել եւ տեսնել բոլորին»։ 

Ավելի վաղ Քարդաշյանը Twitter-ում հայտնել էր Հայաստան ժամանելու մասին։ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.