«Շուշի…». Սոնա Ռուբենյանի ոճային լուսանկարը

0

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Շուշիում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին ոճային կերպարում է։ Նա վանդակավոր տաբատ է կրում եւ պիջակ, որոնք համադրել է սեւ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները։ Որպես աքսեսուարներ՝ երգչուհին նուրբ վզնոց է ընտրել եւ արեւային ակնոց։ «Շուշի…»,- լուսանկարն այսպես է մակագրել Սոնա Ռուբենյանը՝ սրտիկի տեսքով սմայիկ օգտագործելով։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին երեկոյան զգեստ էր կրում, որը զարդարված էր գեղեցիկ նախշերով։ Երգչուհին այն համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ակնհայտորեն դուր էր եկել հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։

Leave A Reply

Your email address will not be published.