Մարգարիտա Սիմոնյանը Պեսկովի «կինն է եղել». «սարսափելի գաղտնիք»

0

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակում է հայտնաբերել, որում խոսվում է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի առաջին կնոջ՝ Անաստասիա Բուդեննայայի մասին։ Սակայն հեղինակները սխալմամբ տեղադրել են Պեսկովի եւ Սիմոնյանի լուսանկարը։  

«Ժամանակն է բացահայտել իմ կենսագրության ամենասարսափելի գաղտնիքները։ Ես Պեսկովի առաջին կինն եմ եղել։ Պսակադրության պահին ես ութ տարեկան էի»,- լուսանկարը մակագրել է Russia Today-ի գլխավոր խմբագիրը։

Leave A Reply

Your email address will not be published.