«Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակից Կարինա Իգնատյանի «Colours of your dream» երգը յութուբյան դիտումների թվով առաջին հորիզոնականում է

0

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի 10 մասնակիցների անունները, ովքեր պետք է պայքարեն մրցույթի հաղթող դառնալու համար: 

Եզրափակիչ անցած մասնակիցներն են`Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Ռոբերտ Բագրատյանը, Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանը, Նարեկ Մարկոսյանը և Կարինա Իգնատյանը:

Այս ընթացքում մարդիկ հնարավորություն ունեն լսելու երեխաների երգերը: Նշենք, որ, ըստ յութուբյան դիտումների, առաջին հորիզոնականում է Կարինա Իգնատյանի «Colours of your dream» երգը: Այն ունի ավելի քան 23.000 դիտում: Ի դեպ, Կարինայի երգը հավանել են շատ օտարերկրացիներ, ովքեր բազմաթիվ դրական կարծիքներ են հայտնել երգի մասին: Շատերի համար նա ֆավորիտ է, և երկրպագուներն ամեն կերպ փորձում են ոգևորել աղջկան:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հաղթողը կորոշվի միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Սեպտեմբերի 15-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կորոշվի հաղթող մասնակցի անունը, ով նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում կմրցի 19 երկրից ժամանած մասնակիցների հետ:

Leave A Reply

Your email address will not be published.