«Բոլո՞ր հայերն են սա ուտում ճաշին». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել սիրելի հայկական կերակուրը

0

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այցելում է հոլիվուդյան ամենանորաձեւ վայրեր, սակայն դա չի նշանակում, որ Քանյե Ուեսթի կինը չի կարողանում պատրաստել եւ չի սիրում տանը ճաշել։ Instagram-յան Stories բաժնում աստղը պատմել է սիրելի հայկական ճաշատեսակի մասին՝ լավաշ ձվածեղով։

«Բոլո՞ր հայրերն են ճաշին լավաշ ուտում ձվածեղով»,- հետեւորդներին հարցրել է Քիմը։

Մոդելը նաեւ գրել է, որ սա իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյան ավագի սիրելի բաղադրատոմսն է։ Telegram-յան «Только никому» ալիքում ենթադրել են, որ մեկնաբանություններ գրող օգտատերերը Լեդի Գագայի էջից անցում իրենց բաղադրամոտսերով կտեղափոխվեն Քիմի էջ։

Ռոբերտ Ջորդ Քարդաշյանն Ամերիկայում հայտնի փաստաբան է, որի նախնիները 20-րդ դարի սկզբին Արեւմտյան Հայաստանից արտագաղթել են ԱՄՆ։ Նա հայտնիություն է ձեռք բերել շնորհիվ նրա, որ սկանդալային ֆուտբոլիս Օ. Ջեյ Սիմփսոնի փաստաբանն ու ընկերն էր, որը մեղադրվել է կնոջ սպանության մեջ։

https://t.me/spletni_tg/5523

Leave A Reply

Your email address will not be published.