Փոլ Մաքքարթնին երեխաների համար գիրք է գրել. այն բիթլյան անվանում է ստացել

0

Փոլ Մաքքարթնին երեխաների համար գիրք է գրել պապիկի եւ նրա չորս թոռների արկածների մասին: Puffin հրատարարկությունը, որը հրատարակել է գիրքը, գլխավոր հերոսին անվանել է «Մերի Փոփինսի համանմանը մեր օրերում», հայտնում է BBC-ն:

Փոլ Մաքքարթնիի ստեղծագործության մեջ պատմվում է պապիկի եւ նրա չորս թոռների արկածների մասին: Արտիստը գրքին տվել է «Hey, Grandude!» անվանումը՝ անգելերեն «պապիկ» բառի եւ բիթլյան հայտնի «Hey, Jude» երգի անվան համադրությունը:

Մաքքարթնին պատմել է, որ Grandude մականունն իրեն տվել են թոռները. երաժիշտի դուստրերը՝ Ստելան եւ Մերին, չորս երեխա ունենա: «Մի անգամ նրանցից մեկն ասաց. «Grandude, իսկ դու կարող ես անել դա», եւ այդ անունն ամրապնդվեց»,- ասել է Մաքքարթնին:

Leave A Reply

Your email address will not be published.