Ինձ թվում է այս կյանքում ամեն ինչ պետք է փորձել, Իլոնա Նուրբեկյանի 20 գլխավոր օրենքները

0

Blognews.am-ի հետ զրույցում 20 գլխավոր սկզբունքներով և օրենքներով կիսվեց դերասանուհի, մոդել, սիթքոմներից հայտնի դարձած՝ Իլոնա Նուրբեկյանը: Իլոնան համարում է, որ այս կյանքում ամենակարևորն է ապրել լիարժեք և լինել համարձակ:

1. Համարձակությունն ինձ համար կյանք է, ուժ է, որը ոչ բոլորն ունեն, ես համարձակ եմ, այլ կերպ չեր էլ կարող լինել

2. Ինձ թվում է այս կյանքում ամեն ինչ պետք է փորձել, ես հիմա փորձում եմ ճանաչել աշխարհը:

3. Իմ կյանքի գլխավոր օրենքն է` ապրել լիարժեք..

4. Սիրում եմ, երբ խոսում եմ բնության հետ, երբ սիրված եմ, երբ հասնում եմ նպատակներիս, երբ մենակ եմ ինքս իմ ու իմ աշխարհի հետ, սիրում եմ սիրել.. սերը ֆանտաստիկ զգացողություն է

5. Աններելի ինձ համար ոչինչ չկա, ես իմ խիղճն ու հոգին բարի եմ պահում, սակայն տանել չեմ կարողանում դավաճանությունը, իմ կյանքում տեղ չունեն նման դեմքերն ու դեպքերը

6. Իմ առավոտներն ու գիշերները տարբեր են, հետևաբար մտքերս էլ, բայց մեկ ընդհանուր բան ունեն՝ լինել երջանիկ այդ պահին և այնպես անել, որ դա տևի հնարավորինս երկար

7. Գեղեցիկ եմ համարում, երբ հոգին, մարմինն ու մտքերը կատարյալ ներդաշնակության մեջ են, առհասարակ այս կյանքն եմ գեղեցիկ համարում

8. Երջանկությունը դա սեր է, իսկ սերը ամենինչ

9. Ամենամեծ սխալս եղել է, երբ հուսահատվել եմ կամ տխրել

10. Չեմ ընդունում չարը

11. Կարող եմ ստել միայն այն ժամանակ, երբ փորձում եմ չցավացնել ինձ, կամ ուրիշին, բայց սուտը արդարացնել
չի կարելի, ինչքան ստես այդքան ավելի կշատացնես կեղծիքը քո կյանքում

12. Իմ կարծիքով դու պետք է հենց հիմա ժպտաս

13. Իմ ազատությունը չի ճանաչում ոչ՛ ժամանակ, ոչ՛ տարածություն

14. Իմ սիրտը կարելի է շահել, ընկերանալով մտքիս հետ

15. Հիասթափված եմ մարդկանցից

16. Երբ հուսահատվում եք փորձեք հասկանալ և հավատալ թե ինչքան լավ պահեր կան առջևում, մեր մարդկային իրականության մեջ ոչինչ հավերժ չէ..

17. Երազանքերն իրականացնելու համար , պետք է հավատ ինքդ քո հանդեպ ու մեծ ցանկություն այն իրականացնելու համար

18. Դժվարությունները հաղթահարում եմ՝ որքան բարդ նախորդը, այդքան հեշտ հաջորդը

19. Հեռուստատեսությունն ինձ հնարավորություն տվեց ավելի ճանաչված լինել և ճանաչելի դարձնել այն ամենն ինչ անում եմ այդ բնագավառում

20. Ինձ ուժ է տալիս իմ բնավորությունն ու խառնվածքը, ես ուժեղ եմ իմ մտածելակերպով ու իմ տեսակով

Leave A Reply

Your email address will not be published.