Իգոր Կրուտոյի եւ Լայմա Վայկուլեի վեճը. իսկ կոնֆլիկտ եղե՞լ է

0

Համացանցում քննարկում են Լայմա Վայկուլեի եւ Իգոր Կրուտոյի կոնֆլիկտը։ Պատմությունը սկսվել է Լայմա Վայկուլեի հայտարարությունից հետո։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նա նշել է, որ Կրուտոյը «նեղանում է» իրենից։ Պատճառը «Ռանդեվու» փառատոնն է, որը երգչուհին կազմակերպել է Յուրմալայում այն բանից հետո, երբ «Նոր ալիքը» ստիպված է եղել Սոչի տեղափոխվել 2014թ.-ին։ 

Լայմա Վայկուլեի տնօրեն Ալեքսեյ Յակովլեւը մեկնաբանել է երաժիշտների միջեւ վեճի մասին տեղեկությունը։ Արտիստի ներկայացուցիչը պնդում է, որ երգչուհու եւ կոմպոզիտորի միջեւ ոչ մի կոնֆլիկտ չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ոչ մի կոնֆլիկտ չկա։ «Նոր ալիքը» գնացել է, Լայման եկել է»,- ասել է նա։

«Նոր ալիք» երաժշտական մրցույթը Սոչի է տեղափոխել Յուրմալայից, որտեղ անցկացվել է ստեղծումից հետո։ Կամազկերպիչներին միջազգային երաժշտական փառատոնը տեղափոխելու որոշման է դրդել այն, որ Լատվիայի իշխանությունները 2014թ.-ի հուլիսին քաղաքական մոտիվներով արգելել են ռուս մի քանի կատարողների մուտքը երկրի տարածք։ Խոսքն Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի եւ Օլեգ Գազմանովի մասին է։ Բացի Սոչիից՝ փառատոնի անցկացման հիմնական հավակնորդներից էին Կալինինգրադն ու Յալթան։ Ի վերջո, կազմակերպիչները կանգ են առել Սոչիի վրա։

«Նոր ալիք» փառատոնն օրերս կմեկնարկի Սոչիում։ Փառատոնի հյուրը կլինի բրիտանացի երգչուհի Ռիտան Օրան։

Leave A Reply

Your email address will not be published.