Nike-ը ներկայացված կլինի «Մեգասպորտում»

0

Մինչև օգոստոսի 23-ը հայտնի համաշխարհային խոշորագույն սպորտային ապրանքանիշներից մեկի՝ Nike-ի տեսականին ներկայացված կլինի «Մեգասպորտ» խանութների ցանցում։

«Առողջ ապրելակերպը և սոցիալական պատասխանատվությունը» «Մեգասպորտ»-ի ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն։ Լինելով այդ գաղափարների կրողը և տարածողը՝ մենք ուրախ ենք, որ մեկնարկում ենք համագործակցություն նույն գաղափարախոսությունը և մոտեցումները ունեցողNike ապրանքանիշի հետ», — ասել է «Մեգասպորտ» խանութների ցանցի կոմերցիոն տնօրեն Հայկ Չիլինգարյանը։

Նա նշել է, որ «Մեգասպորտ»-ը ներկայցնում է իր հաճախորդներին համաշխարհային սպորտային լավագույն ապրանքանիշների տեսականիները, ուստի անհրաժեշտ էր, որ այդ ապրանքանիշների շարքում

ներկայացված լինի նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշ, ինչպիսին Nike-ն է։

Սպառողների շրջանում Nike-ի ճանաչելիության մակարդակի բարձր ցուցանիշի մասին են վկայում «Մեգասպորտ»-ի կողմից իրականացված շուկայական հետազոտությունների արդյունքները։

«Այն հարցին, թե որ սպորտային ապրանքանիշն եք նախընտրում և կցանկանայիք տեսնել«Մեգասպորտ»-ում, հարցվողների մեծ մասը առաջին հերթին նշել է հենց Nike-ը»,- պատմել է տնօրենը։

Հայկ Չիլինգարյանը հավելել է, չնայած որ, Nike-ը ներկայացված է Հայաստանում մի շարք այլ խանութներում, սակայն Մեգասպորտում առաջարկվող տեսականին կլինի ինքնատիպ և տարբերվող՝ մատչելի յուրաքանչյուր հաճախորդի համար։

Leave A Reply

Your email address will not be published.