Անջելինա Ջոլին Քլիվլենդում նշել է որդեգիր որդու՝ Մեդոքսի 18-ամյակը

0

Անցած շաբաթվա սկզբին հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին որդեգիր որդու՝ Մեդոքսի 18-ամյակը նշել է Քլիվլենդում: Այդ մասին իր Facebook-յան էջում գրել է դերասանուհու ընկերուհին՝ Լուն Ունը՝ լուսանկարներ հրապարակելով և հայտնելով, որ հաճելի ժամանակ է անցկացրել դերասանուհու և նրա որդու հետ:

«Ես Մեդոքսին հանդիպել եմ, երբ նա դեռ մեկ տարեկան էր, իսկ այսօր նա տասնութ տարեկան է դառնում և պատրաստվում է քոլեջ գնալ: Որքան հպարտ եմ: Շնորհավոր ծնունդդ, Մեդոքս»,-գրել է Ունը:

Նա նաև հաղորդել է, որ միասին ճաշելուց հետո նրանք միասին այցելել են տարբեր վայրեր, այդ թվում՝ Քլիվլենդի արվեստի թանգարան:

Նշենք, որ Ջոլին Ունի համանուն գրքի հիման վրա նկարահանվել է «Սկզբում նրանք սպանեցին հորս» (First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers) ֆիլմում, որը պատմում է կարմիր կխմերների ռեժիմի, քաղաքացիական պատերազմի և Կամբոջայում ցեղասպանության մասին։

Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանուհու որդին կհաճախի Հարավային Կորեայի Յոնսեյի համալսարան, որտեղ նա կենսաքիմիա կուսումնասիրի:

Leave A Reply

Your email address will not be published.