Շապիկների վրա սխալի պատճառով Versace-ն ներողություն է խնդրել Չինաստանից

0

Իտալական Versace նորաձեւության տունը ներողություն է խնդրել շապիկներ ու բլուզներ վաճառքի հանելու համար, որոնցում Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնգկոնգն ու Մակաոն նշված են որպես առանձին հանրապետություններ, հայտնում է China Daily-ն։

Սկանդալը սկսվել է, երբ Չինաստանում Versace-ի ներկայացուցիչ Յան Մին հրապարակել է շապիկի լուսանկարը, որի վրա որպես պրինտ՝ նշված էին քաղաքների ցանկն ու երկրները, որոնցում դրանք գտնվում են։ Սակայն Հոնգկոնգի ու Մակաոյի դեպքում Չինաստանի փոխարեն որպես երկիր, որին դրանք պատկանում են, նշված էին Հոնգկոնգ եւ Մակաո։

«Դա անփութության ցուցաբերում է մեր ընկերության կողմից, եւ մենք ներողություն ենք խնդրում տեղի ունեցածի հետեւանքների համար։ Versace-ն հիշեցնում է՝ մենք սիրում ենք Չինաստանն ու հարգում ենք տարածքային ամբողջականությունն ու երկրի ինքնաիշխանությունը»,- հայտարարարել է ընկերությունը։ Versace-ն նաեւ նշել է, որ շապիկների հավաքածուն հանվել է վաճառքից ու ոչնչացվել։

Հրատարակությունը հայտնում է, որ այս սխալի պատճառով Versace-ի հետ համագործակցությունից հրաժարվել է չինացի դերասանուհի Յան Մին, որը Չինաստանում նորաձեւության տան դեմքն էր։ Դերասանուհին խզել է պայմանագիրը նորաձեւության տան հետ, որը կնքվել էր հունիսին։

Leave A Reply

Your email address will not be published.