Լեւոն Արոնյանը սեւերով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

0

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) 5-րդ տուրում սեւերով 35 քայլում պարտության մատնեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ 

Չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի հետ։

Արոնյանը 9 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա առաջատարն է։

Առաջին տուրում Արոնյանը հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։

Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։

Leave A Reply

Your email address will not be published.