Անջելինա Ջոլին սաստիկ կզայրանա Բրեդ Փիթի եւ Ջենիֆեր Էնիսթոնի հաշտության պատճառով

0

Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ զույգը՝ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը, պաշտոնապես ամուսնալուծվել են այս տարվա գարնանը՝ երկու տարվա դատական վեճից հետո։

Ջոլին ու Փիթը հոգնել են մշտական դատական քաշքշուքից եւ որոշել արագացնել ամուսնալուծությունը, սակայն նրանք դեռ բազմաթիվ անգամներ կհանդիպեն դատարանում, քանի որ այդպես էլ համաձայնության չեն եկել  որոշ ֆինանսական եւ երեխաների խնամակալության հետ կապված որոշ հարցերի շուրջ։

Դերասանուհուց բաժանվելու հետո Բրեդ Փիթը բուժում է ստացել ալկոհոլային կախվածության դեմ։ Նա անցել է «Տասներկու քայլ» ծրագիրն ու հաջողությամբ բուժվել։ Նշենք, որ իններորդ քայլը ենթադրում է հարաբերությունների վերականգնում այնցյալից մարդկանց հետ։ Այդ ժամանակ Բրեդը սկսել է նորից շփվել Շենիֆեր Էնիսթոնի հետ, որին ժամանակին լքել է հանուն Անջելինա Ջոլիի։

Այժմ Բրեդն ու Ջենիֆերն ընկերական հարաբերություններ ունեն եւ լավ շփվում են։ Լրատվամիջոցները նրանց նույնիսկ սիրավեպի վերականգնում էին վերագրում։ «Նրանց միջեւ ոչ մի ռոմանտիկ զգացմունք չկա։ Նրանք սրտում ջերմությամբ են հիշել ժամանակները, երբ միասին էին։ Բրեդը եւ Ջենը համաձայնել են ընկերներ մնալ եւ չհանրայնացնել այդ փաստը»,- հայտնում է Mirror-ը՝ վկայակոչելով Բրեդ Փիթի ներկայացուցչին։

Leave A Reply

Your email address will not be published.