«Նա ինձ ոգեշնչում է ամեն օր». ինչպես է Քանյե Ուեսթն ազդում Քիմ Քարդաշյանի եւ շրջապատի վրա

0

38-ամյա Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ հպարտանում է 42-ամյա Քանյե Ուեսթով։ Նրա ամուսինն անհավանական հաջողության է հասել բիզնեսում եւ միլիարդատեր դարձել, այդ պատճառով զարդարել է ամերիկյան «Forbes» ամսագրի օգոստոսյան համարը։

Բացի երաժշտական ու պրոդյուսերական գործունեությունից՝ 2013թ.-ից Ուեսթն ակտիվորեն զարգացնում է հագուստի ու կոշիկի իր ապրանքանիշը՝ Yeezy։ Քիմ Քարդաշյանն ամուսնուց ետ չի մնում եւ ջանքեր է գործացրում KKW BEAUTY կոսմետիկայի ապրանքանիշի զարգացման համար։ Նա թողարկել է նաեւ մարմինը շտկող ներքնազգեստի իր հավաքածուն։

Քիմն ու Քանյեն փոխանակվում են ստեղածագործական գաղափարներով ու խորդուրդներով, միմյանց օգնում մակետների վրա աշխատելիս, հատկապես գիշերային ժամերին։  Գիշերային խոսակցությունները բավական արգասաբեր են։ «Քանյեն ինձ սովորեցրել է երբեք զիջումների չգնալ եւ իսկապես պատասխանատվություն ստանձնել սեփական քայլերի համար»,- նշել է Քարդաշյանը։

Նա նաեւ ընդգծել է, ոչ ռեփերը դրական ազդեցություն է ունենում ոչ միայն իր, այլեւ շրջապատի վրա։ «Նա մարդկանց ստիպում է անել ամեն հնարավոր բան եւ նույնիսկ իրենց հարմարավետության սահմաններից դուրս, ինչն, իսկապես, մարդկանց օգնում է աճել»,- Forbes-ին տված հարցազրույցում ասել է Քիմը։

63-ամյա Քրիս Ջեններն անկեղծորեն ուրախացել է փեսայի համար, որը հայտնվել է «Forbes»-ի շապիկին։ Հոլովակը, որը հայտնում է մեծ հարցազրույցի մասին, Ջենները հրապարակել է Instagram-յան էջում։ «Քանյեն՝ «Forbes» ամսագրի շապիկին»,- հպարտացել է Քրիսը։ Նա հոլովակին ավելացրել է «հպարտ մայր» հեշթեգը։

Leave A Reply

Your email address will not be published.