Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ

0

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Երիտասարդ մայրիկը լուսանկար է հրապարակել Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Սեւ-սպիտակ կադրում երգչուհին պատկերված է իր եւ երաժիշտ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Անահիտ Սիմոնյանը ջերմ գրկել է որդուն։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Անահիտ Սիմոնյանը սեւ հագուստ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր։ Մեկնաբանություններում նա մեջբերել էր Ռիչարդ Գիրի խոսքերը. «Մեզանից ոչ ոք այստեղից ողջ դուրս չի գա։ Այնպես որ, խնդրում եմ, դադարեք ինքներդ ձեզ վերաբերվել որպես երկրորդական մի բան։ Համեղ ուտելիք կերեք։ Զբոսնեք արեւին։ Նետվեք օվկիանոսը։ Կիսվեք թանկարժեք ճշմարտությամբ, որը ձեր սրտում է։ Հիմար եղեք։ Բարի եղեք։ Տարօրինակ եղեք։ Մնացածի համար պարզապես ժամանակ չկա»։

Leave A Reply

Your email address will not be published.