«Ալլա, նա ուտում է ինձ». ձին հարձակվել է Ֆիլիպ Կիրկորովի վրա

0

Ֆիլիպ Կիրկորովը շոկ է ապրել։ Սիցիլիայում Dolce & Gabbana-ի ամենամյա դեֆիլեն նրա համար կարող էր ողբերգական ավարտ ունենալ. փոփ արքայի վրա ձի է հարձակվել։

Ֆիլիպ Կիրկորովը թուլություն ունի՝ նորաձեւ հագուստ։ Փոփի արքան ոչ մի կերպ չէր կարող բաց թողնել Dolce & Gabbana-ի վերջին հավաքածուն, որն այս օրերին ցուցադրվում  է ամենամյա դեֆիլեի ընթացքում։ Երգչին միանգամից դուր է եկել փայլերով զարդարված բալախոնը եւ ամառային կոստյումը՝ շորտ եւ վերնաշապիկ: Այս տեսքով էլ Ֆիլիպ Կիրկորովը մեկնել է երեկույթին, որը կազմակերպել են հայտնի դիզայներները։

Սակայն համաշխարհային հայտնի ապրանքանիշի հագուստը գնահատել է ոչ միայն փոփ արքան։ Ձին, որի հետ Ֆիլիպը որոշել է տեսանկարահանվել, ցանկացել է փորձել վերնաշապիկը։ Արտիստը ձեռքի հատվածում ցավ է զգացել եւ տեսել, որ կենդանին ծամում է վերնաշապիկը։ Վախեցած երգիչը սկսել է օգնություն կանչել։

«Ալլա, նա ուտում է ինձ»,- բղավել է արտիստը՝ դիմելով ուղեկցին։ Բարեբախտաբար, ձիուն ժամանակին են տարել, եւ Ֆիլիպ Կիրկորովի կոստյումը, ինչպես նաեւ փոփի արքան անձամբ չեն տուժել։ Միջադեպի տեսագրությունը երգիչը հրապարակել է Instagram-ի Stories բաժնում։

Ապրանքանիշերի նկատմամբ սերը Ֆիլիպ Կիրկորովի համար կապված է որոշակի բարդությունների հետ։ Արտիստը ստիպված է եղել մոսկովյան բնակարանը վերածել զգեստապահարանի։ Փոփի արքան խոստովանում է, որ այնտեղ պահվող հագուստի մեծ մասը ոչ մի անգամ չի կրել…

Leave A Reply

Your email address will not be published.