«Տասնյոթ տարեկանում գլխիս մազերը կիսով չափ սափրեցի և արեցի առաջին դաջվածքս. այդ ժամանակ ես հասարակության համար արտասովոր էի». Մադոննա Հարությունյանը՝ ոճի և մասնագիտության ընտրության մասին

0

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը դեռ երիտասարդ տարիքում հստակ գիտեր՝ ինչ է ուզում: Նորաձևությունն այն ոլորտն էր, որտեղ պատկերացնում էր իր կյանքը: Հիմա արդեն սիրելի մասնագիտությունը Մադոննայի համար դարձել է գումար վաստակելու տարբերակ, իսկ նրա Ինստագրամում առաջարկվող լուքերը շատ արագ կրկնօրինակվում և ընդունվում են նորաձև հագնվել սիրողների կողմից: BlogNews.am-ն օրեր առաջ լուսանկարել է Մադոննային և զրուցել մասնագիտական ընտրության, ոճի, ինքնուրույն ապրելու մասին:      

Ես մեծացել եմ սեքսիստական ընտանիքում: Ունեմ մեծ եղբայր, ում հետ միշտ բարդ հարաբերությունների մեջ եմ եղել․ նա ունի պահպանողական մտածելակերպ: Իմ հանդեպ շատ ուշադիր էին, իսկ մայրս էլ մտածում էր՝ եղբայրս ինչպես ասի, դա է ճիշտը: Բայց մյուս կողմից ես էի ճնշվում, որովհետև ուզում էի բացահայտել աշխարհն ինձ համար: Դեռահասության տարիներին ես շատ սահմանափակված էի թե՛ իմ ընկերների հետ ժամանակ անցկացնելու, թե՛ իմ մասնագիտությունն ընտրելու հարցում: Ծնողներս ինձ կա՛մ իրավաբան էին տեսնում, կա՛մ շատ լուրջ մասնագիտության տեր մարդ, բայց երբևէ չեն փորձել հասկանալ, թե իրականում ես ինչ եմ ուզում: Ու այն, ինչ ես ուզում էի նորաձևության հետ կապված, նրանց անլուրջ էր թվում: Տարիների ընթացքում ես կարողացա իմ որոշումները կայացնել ինքնուրույն:

Leave A Reply

Your email address will not be published.