Ինչպես է անցել հնդիկ դերասանների և հայ արտիստների մասնակցությամբ համերգը

0

Չնայած երկու ժամ ուշացմանը՝ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայ և հնդիկ արտիստների մասնակցությամբ համերգը: Հայ հանդիսատեսին լավ տրամադրություն պարգևելու համար Երևան էին ժամանել Սպանդան Չատուրվեդին, Թինա Դատան, Գուարավ Չոպրան, Վիջայենդրա Կումերիան, իսկ նրանց հետ բեմում էին Սոնա Շահգելդյանը, Անդրանիկ Հարությունյանը, Քրիստինա Եղոյանը, Ալլա Լևոնյանը, Գոռ Հակոբյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Թինա Քեյլը, Յանա Հովհաննիսյանը: Երեկոն վարում էին Վարդան Սարգսյանը և Stand Up Comedy-ից հայտնի Շաֆի Ալ Կապրիոն: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները:  

Համերգի սկզբում բեմ բարձրացավ փոքրիկ Չակորը՝ Սպանդան Չատուրվեդին, ով հայտնի է «Թռիչք» հեռուստասերիալից: Ինչպես մյուս արտիստները, նա էլ բեմից իջավ և լուսանկարվեց հայ հանդիսատեսի հետ:

Հայ արտիստները երգում էին հնդկերեն հայտնի երգեր, որոնց ժամանակ իրենց պարային համարներով ներկայանում էին հնդիկ արտիստները:

Մինչ համերգը հնդիկ դերասանները գնացել էին Գառնի, որտեղից էլ լուսանկարներ և տեսանյութեր էին հրապարակում: Նրանք նաև պարում էին հայկական երգերի ներքո և համտեսում հայկական գաթա:

Leave A Reply

Your email address will not be published.