Շատ կարճ շորտ եւ սեւ տոպ. Իրինա Շեյքը դստեր հետ զբոսնում է Նյու Յորքում

0

Ռուս մոդել Իրինա Շեյքը հաճախ է հագուստ ընտրում, որն ընդգծում է նրա երկար, սլացիկ ոտքերը։ Աստղը, որը վերջերս է բաժանվել Բրեդլի Քուփերից, կարծես որոշել է առաջ շարժվել եւ շարունակել մնալ ամենասեքսուալ մոդելներից մեկը։

Իրինային կրկին նկատել են երկուամյա դստեր՝ Լեայի հետ զբոսանքի ընթացքում։ Նա ընտրել էր ջինսե կարճ շորտ, սեւ տոպ եւ պարզ, սպիտակ կեդեր։ Երկրպագուների մի մասին թվացել է, թե Շեյքի հագուստը հիշեցնում է Էմիլի Ռատակովսկիի կերպարը, որն առաջին հայացքից պարզ թվացող այսպիսի իրերի միջոցով ընդգծում է հրաշալի կազմվածքը։

Leave A Reply

Your email address will not be published.