Դժբախտությունը միայնակ չի գալիս. Յուլյա Նաչալովայի հոր մոտ քաղցկեղ է ախտորոշվել

0

Երգչուհի Յուլյա Նաչալովայի մահվանից երեք ամիս է անցել։ Նրա մահը ցնցել է շատերին, սակայն ամենաբարդը նրա ծնողների համար է։ Սթրեսը հաղթահարելու եւ դեպրեսիայի մեջ չընկնելու համար Վիկտորը եւ Տաիսիան դիմել են հոգեբանների օգնությանը։ Վերականգնողական բուժման մեկնելու հարցում նրանց օգնել է ընտանիքի մտերիմ ընկերուհին՝ Լարիսա Դոլինան։

Նաչալովները բուժում են անցել Իսրայելում, երբ հետազոտությունների ընթացքում Վիկտորի մոտ ուռուցք է հայտնաբերվել։ Բժիշկները աղիքի քաղցկեղ են հայտնաբերել։ Այդ մասին նա անկեղծորեն պատմել է «Пусть говорят» հաղորդման եթերում։ Աստղի հայրը խոստովանել է, որ ինքնազգացողությունը վատացել է դստեր մահվանից հետո։ Սակայն ժամանակին մասնագետներին դիմելու շնորհիվ կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ «Ինչպես երազում, հայտնվեցինք Իսրայելում՝ բժիշկ Բարաքի մոտ։ Երբ հասանք այնտեղ, այնքան ընկճվածք էինք, որ ես միայն երրորդ օրը գրեցի հյուրանոցի հասցեն, ուր ապրում էինք։ Աստված մեզ հրաշալի բժշկի հետ ծանոթանալու հնարավորություն տվեց։ Նա մեզ օգնեց նաեւ հոգեբանորեն, եւ ինչպես հետագայում պարզվեց, ինձ մոտ խնդիր էր հայտնաբերվել, որի դեմ նա փայլուն պայքարեց։ Վիրահատություն կատարվեց»,- պատմել է Նաչալովը։

Բուժող բժիշկը՝ Ռոման Բարաքը, վստահ է, որ հենց երգչուհին է Վիկտորին փրկել հիվանդությունից։ Եթե նա Իսրայել չժամաներ, չէր իմանա խնդրի զարգացման մասին։ «Կարդիովասկուլյար, օնկոլոգիական սկրինինգներ են անցկացվել։ Միջոցառումների շարք, որոնք պետք է արվեն՝ անկախ որեւէ բողոքից։ Միայն այն պատաճառով, որ դա այդքան վաղ արվեց, մենք կարողացանք օգնել։ Իր մահով Յուլեչկան փրկեց հորը։ Աղիքում պրոցես է հայտանաբերվել, որը սպառնում էր Վիտյայի կյանքին»,- նշել է բժիշկը։

Ի դեպ, Բարաքին Նաչալովների պատմությունը հուզել էր նախքան նրանց դիմել կլինիկա։ Նրա խոսքով՝ ինքը ռեպորտաժ է տեսել աստղի ծնողների մասին եւ անկեղծորեն ցանկացել օգնել նրանց։ «Ես միանգամից որոշում կայացրի, որ կանեմ ամեն ինչ, որ այս մարդիկ նորմալ կյանքի վերադառնան։ Զանգահարեց Լարիսա Դոլինան՝ խնդրանքով, որն արդեն իսկ ծնվել էր իմ հոգում՝ այդ մարդկանց Իսրայել հրավիրել։ Մենք վաղեմի ընկերներ ենք»,- հիշել է Ռոմանը։

Leave A Reply

Your email address will not be published.