«Աղախանյանի 50 երանգները». ինչպես է անցել Գրիշա Աղախանյանի առաջին շոու-ներկայացումը

0

Երեկ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանի «Աղախանյանի 50 երանգները» շոու-ներկայացումը: Այն շոումենի կյանքի հետաքրքիր դրվագների, մեծ ու փոքր գաղտնիքների, երիտասարդ տարիների, իր կենսագրության, կնոջ՝ Շողերի մասին էր: Ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը: Լեփ-լեցուն դահլիճը սիրված դերասանին ճափողջյուններով դիմավորեց, իսկ BlogNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Գրիշան կատակում էր, զավեշտալի դրվագներ պատմում, ներկայացնում իր երիտասարդության կյանքը՝ համեմատելով ներկայիս իրականության հետ: Հանդիսատեսը նաև վայելեց «Գարուն է բացվել», «Բոբիկ ջուր մի ելա», «50 տարի» երգերը, որոնք ուղեկցվեցին պարային համարներով:

Leave A Reply

Your email address will not be published.