Շեյքը հեռացե՞լ է Քուփերից. աստղերի հարաբերությունները «մազից են կախված»

0

Տեղեկություններն այն մասին, որ 33-ամյա Իրինա Շեյքը եւ 44-ամյա Բրեդլի Քուփերը շատ մոտ են բաժանմանը, լրատվամիջոցներում քննարկվում են երկար ժամանակ: Տեղեկություն կա, որ մոդելը հոլիվուդյան դերասանի` Լոս Անջելեսի Pacific Palisades թաղամասում գտնվող առանձնատնից տեղափոխվել է իր բնակարան:

Աղբյուրները հայտնում են, որ զույգի հարաբերությունները «մազից են կախված» եւ միակ բանը, որը նրանց ետ է պահում բաժանումից, նրանց երկուամյա դուստրն է` Լեան, հանուն որի նրանք փորձում են ընդհանուր լեզու գտնել:

Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը հանդիպում են արդեն չորս տարի: Զույգին մեկ անգամ «չեն բաժանել», սակայն անկախ բոլոր լուրերից նրանք շարունակում են միասին լինել: Քուփերի եւ Շեյքի բաժանման մասին հերթական անգամ խոսեցին «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո, որի ընթացքում դերասանը «Աստղը ծնվեց» ֆիլմի կոլեգայի` Լեդի Գագայի հետ կատարել է «Shallow» երգը: Այդ ժամանակ հանրությունն ու լրատվամիջոցները ուշադրություն էին հրավիրել նրանց միջեւ քիմիային: Ընդ որում, անձամբ երգչուհին հերքել է այդ տեղեկությունները:

«Երբ սիրո մասին երգ եք կատարում, մարդիկ ցանկանում են զգալ այդ սերը։ Ես արտիստ եմ եւ կարծում եմ, որ Բրդելիի հետ հրաշալի աշխատանք ենք կատարել… Խաբել ենք ձեզ»,- հայտարարել է նա։ Քուփերի եւ Շեյքի ներկայացուցիչնեչն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունները։

Աղբյուրը՝ Intsagram, Spletnik

Լուսանկարները՝  Intsagram, Gettyimages/Kevin Winter

Leave A Reply

Your email address will not be published.