Էմմիի հմայիչ լուսանկարը

0

Երգչուհի Էմմին կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Երգչուհին նոր կադրերը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Էմմին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է սեւ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը։ Երգչուհին կադրերը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին ու երիտասարդ մայրիկը պատկերված էր որդու հետ։ Էմմին սպորտային հագուստ էր կրում՝ սեւ տաբատ, զոլավոր բլուզ, սպորտային կոշիկներ եւ գլխարկ։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն նշել էր, որ այն արվել է Հայաստանում. ամուսնությունից հետո Էմմին տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում։

Leave A Reply

Your email address will not be published.