«Բոլորը հուզված էին այն տեսարանից, երբ ես որդուս գրկած պարում էի». երգչուհի Լիլուի որդու մկրտությունը և հայտնի հյուրերը

0

Երգչուհի Լիլուն հունիսի մեկին որդու՝ Ռոբերտի ծննդյան օրը մկրտել է նրան: Ինչպես երգչուհին էր նշել BlogNews.am-ի հետ զրույցում, որդու մկրտությունն իր երազանքներից մեկն էր: Մկրտության առաջին կադրերը և հարցազրույցը Լիլուն վստահել է BlogNews.am-ին:

«Որդուս մկրտությանը պատրաստվել եմ մոտ վեց ամիս: Քանի որ ծնվել է հունիսի 1-ին, որոշեցի, որ հենց այդ օրն էլ պետք է դառնա հայ քրիստոնյա: Ամեն ինչ կարծես հրաշալի համընկավ. առհասարակ, որդուս հետ ամեն ինչ շատ հեշտ է ստացվում: Այս ընթացքում նաև նախապատրաստվում էի նոր տեսահոլովակիս նկարահանմանը, և ինձ համար շատ ծանրաբեռնված ամիսներ էին, բայց ուզում էի՝ ամեն ինչ գեղեցիկ լիներ»,- նշում է Լիլուն:

Ռոբերտի կնքամայրը Լիլուի մտերիմ ընկերուհին է, ով ապրում է Նիժնի Նովգորոդում, արարողությանն էլ ժամանել էին որդու՝ Մաքսի հետ: Հյուրերի ցանկում մտերիմներն էին, հարազատները, ընկերները, ինչպես նաև երգիչ-երգչուհիները, ովքեր իրենց կատարումներով և շնորհավորանքներով ամբողջացրին տոնը. «Արմենչիկը շատ գեղեցիկ երգով Ռոբերտի կնունքի բացումը արեց: Նրա երգի տակ էլ կտրեցինք տորթը: Բոլորը շատ հուզված էին այն տեսարանից, երբ ես որդուս գրկած պարում էի: Ես՝ որպես մայր, հիմա ինձ շատ լիարժեք եմ զգում. իմ որդին արդեն հայ քրիստոնյա է: Ես նրան տվեցի նաև երկրորդ անունը՝ Հակոբ, որն Աստվածաշնչից է վերցված»:

Leave A Reply

Your email address will not be published.