Արա Մարտիրոսյանի մենահամերգն ու ստեղծագործական կյանքի 20-ամյակը՝ երևանյան բեմում

0

Մի քանի օրից Արա Մարտիրոսյանը կրկին մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց մինչև այդ հայ հանդիսատեսի համար երեկ հրաշալի երեկո էր կազմակերպել՝ նշելով իր ստեղծագործական կյանքի 20 տարին: «Դվին Հոլում» հավաքվել էին երգչի ստեղծագործությունների սիրահարները, ովքեր անգիր գիտեին նրա երգերը և ձայնակցում էին: Հին երգերից զատ՝ Արան ներկայացրեց մի քանի պրեմիերա, որոնք հայ հանդիսատեսի համար նորություն էին:

Արայի երգերում նոտաներն անկեղծ են ու իրական, մեղեդին՝ սրտեր բացող, ճանապարհ հարթող խենթ սիրո մասին: «Բաժանում չի լինի» երգը հանդիսատեսն առանձնահատուկ ընդունեց, իսկ ընկերներին և մայրիկին նվիրված երգերն Արայի համար կարևոր նշանակություն ունեին։ Իր և Սոնայի «40 градусов» հայտնի երգն Արան կատարեց երգչուհի Արևոյի հետ: Մինչ համերգի սկսվելը BlogNews.am-ը մի քանի հարց է տվել արտիստին:

Leave A Reply

Your email address will not be published.