Segafredo Zanetti-ն 10 տարեկան է. Հյուսիսային պողոտայում բացվեց սրճարանի նոր մասնաճյուղը

0

Segafredo Zanetti սրճարանը, որը տարածել է իտալական սուրճի մշակույթը Հայաստանում, տոնում է գործունեության 10-ամյակը և այդ առիթով վերաբացում Հյուսիսային 10 3/2-ի մասնաճյուղը: Քաղաքի ամենասիրված վայրերից մեկում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարանում կարող եք առավոտյան սուրճ վայելել, նախաճաշել և, իհարկե, համտեսել առաջարկվող լանչերի տարբերակները: Նշենք, որ Հյուսիսային պողոտայի Segafredo Zanetti սրճարանը բաց է առավոտյան 08:30-ից մինչև 02:00:

«Մենք շատ ուրախալի լուր ունենք հայտնելու. շուտով հյուրանոցների սրճարաններում ևս կկարողանաք վայելել Segafredo սուրճի տարբեր տեսակները»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Segafredo Zanetti-ի տնօրեն Անի Հովակիմյանը:

Ի դեպ, գործունեության տասը տարիների ընթացքում Segafredo Zanetti-ն սպասարկել է 20 մլն հաճախորդի, ներմուծել 17 տոննա սուրճ: «Հաշվի առնելով, որ շուկայում սրճարանները բացվում են և ամիսների ընթացքում փակվում, մրցակցության մեջ գոյատևելը մեզ համար շատ կարևոր է: Այս դեպքում ես գնահատում եմ մեր թիմի աշխատանքը»: 

Leave A Reply

Your email address will not be published.