Հիացնում է. Անդրեասյան եղբայրների նոր «Կոմա» ֆիլմի թրեյլերի պրեմիերան

0

Համացանցում է հայտնվել Անդրեասյան եղբայրների նոր ֆիլմի՝ «Կոմա»-ի թրեյլերը։ Ֆենթեզի ժանրի ֆիլմն էկրաններ կբարձրանա նոյեմբերի 14-ին։ Քննադատները նշում են, որ ստացվել է «Մատրիցա»-ի, «Սկիզբ»-ի եւ «Ուր են հասցնում երազանքներ»-ի մեջտեղում ինչ-որ բան։ Ֆիլմի բյուջեն կազմում է 265 մլն ռուբլի։

Ըստ սյուժեի՝ երիտասարդ ճարտարապետը վթարի է ենթարկվում եւ գիտակցության է գալիս մտացածին աշխարհում։ Այս աշխարհը գործում է՝ հիմնվելով մարդկանց իրականության մասին հիշողությունների վրա, որոնք գտնվում են խորը կոմայում։ Կոմայի տարածքը նույնպիսին է, ինչպես մարդու հիշողությունը՝ ոչ մշտական, հատվածական, քաոտիկ։ Դա հիշողությունների հավաքածու է, որում խախտվում են ֆիզիկայի օրենքները, իսկ գետերը, սառցադաշտերը եւ քաղաքները կարող են փոքրանալ սենյակի սահմաններում։ Գլխավոր հերոսը պետք է հասկանա՝ ինչ օրենքներով գոյություն ունի Կոման, պայքարի կյանքի համար, գտնի սերը, ինչպես նաեւ իրական կյանք տանող ճանապարհն ու հասկանալ՝ իրականում ինչ է Կոման։  

Գլխավոր դերում է Ռինալ Մուհամետովը։ Ֆիլմում նկարահանվել են նաեւ Անտոն Պամպուշնին, Լյուբով Ակսյոնավոն, Միլոշ Բիկովիչը, Կոնստանտին Լավրոնենկոն։


Leave A Reply

Your email address will not be published.