50 տարվա ընթացքում Facebook-ը կվերածվի թվային գերեզմանոցի

0

Ապագայում Ֆեյսբուքում ավելի շատ էջեր են լինելու: Այն ունենալու է ավելի շատ մահացած մարդկանց էջեր, քան ողջ մարդկանց:

50 տարվա ընթացքում այն վերածվելու է թվայնացված գերեզմանի: Այստեղից էլ հարց է առաջանում, թե ո՞ւմ է պատկանում մահացած մարդկանց ինֆորմացիան:

Օքսֆորդի համալսարանի հետազոտության արդյունքը ցույց է տալիս, որ 2018 թվականի հաշվարկներով 2100 թվականին մահանալու է ոչ պակաս, քան 1,4 միլիարդ օգտատեր:

Սա նշանակում է, որ 2070 թվականին մահացածների թիվը կգերազանցի կենդանի մարդկանց թվին:

Եթե Ֆեյսբուքը շարունակի մեծանալ, ապա դարավերջում մահացածների թիվը կլինի 4,9 միլիարդ:

Կառլ Օմանն ասում է. «Վիճակագրությունը նոր, ավելի բարդ հարցեր է բարձրացնում այն մասին, թե ում է պատկանում մահացած մարդկանց ինֆորմացիան: Արդյո՞ք պատմաբանները կարող են օգտվել նրանց պատությունից՝ հետազոտելով նրանց անցյալը»:

Նրա գործընկեր Դևիդ Ուոթսոնը բացատրում է. «Պատմության մեջ առաջին անգամ է, որ մարդկանց մասին այդքան ինֆորմացիա է հավաքվել: Մյուս կողմից սա արխիվ է մարդկության պատմության մասին, այդ իսկ պատճառով էլ շատ կարևոր է, որ տվյալների պատմական բազան չսահմանափակվի»:

Leave A Reply

Your email address will not be published.