Լյուբով Ուսպենսկայան կարծում է, որ Ալսուին «Եվրատեսիլ 2019»-ից հեռացրել են «վրեժի» պատճառով

0

«Եվրատեսիլ 2019»-ին ռուսական ժյուրիի կողմից մասնակիցներին տված ձայների հայտարարումից Ալսուի հավանական հեռացումը կարող է «ինչ-որ մեկի վրեժը լինել», 360tv-ին տված հարցազրույցում հայտարարել է երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։ «Դա կարող է վրեժ լինել։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկը վրեժ է լուծում նրանից։ Բայց թե ինչու եւ ինչ պատճառով մենք կիմանանք ավելի ուշ»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմա կարելի է «դիտարկել  բոլոր տարբերակները»։

Картинки по запросу успенская алсу

Նա մեկնաբանել է նաեւ «Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ երթերաշրջանում Միկելա Աբրամովայի սկանդալային հաղթանակը ։ «Եթե այդ աղջիկն Ալսուի դուստրը չլիներ, որ ոք նույնիսկ ուշադրություն չէր դարձնի»,- ասել է «Տարվա շանսոն»-ի բազմակի մրցանակակիրը։ Լյուբով Ուսպենսկայան հավելել է, որ այժմ Ալսուն հանգստի է մեկնել երեխաների հետ։

Картинки по запросу успенская алсу

Երգչուհիներն ընկերական հարաբերություններ ունեն։ «Մանկական ձայնը» նախագծի եզրափակիչից հետո Ուսպենսկայան Instagram-ի իր էջում Ալսուի հետ լուսանկար է հրապարակել է  եւ շնորհավորել նրա դստերը. «Միկելա, դու տաղանդավոր ապագա աստղ ես. ինչ-որ ժամանակ մայրդ մրցանակային տեղ է զբաղեցրել «Եվրատեսիլ»-ում, իսկ այժմ դու գնում ես նրա հետեքերով եւ առաջ անցնում»։

Картинки по запросу успенская алсу

Հեռուստա-ռադիոհեռարձակման պետական համառուսական ընկերության մամուլի ծառայությունը, որը Ռուսաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողն է, հայտնել է, որ «Եվրատեսիլ 2019» մրցույթում ժյուրիի քվեարկության արդյունքներն ուղիղ եթերում կհայտարարի դաշնակահար Իվան Բեսոնովը։ Ավելի վաղ Ալսուի տնօրեն Սերգեյ Ֆադեեւը հայտարարել է, որ միավորները, որոնք մասնակիցներին կտրվեն ռուսական ժյուրիի անդամների կողմից, կհայտարարի Ալսուն։

Leave A Reply

Your email address will not be published.