«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թյոռներն ամուսնացել Է

0

«Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթարքի դերակատար Սոֆի Թյոռներն ամուսնացել Է Jonas Brothers խմբի մասնակից Ջո Ջոնասի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Metro թերթը: Տեղեկատվությունը հաստատել Է դերասանուհու ներկ

Զույգը հարսանիքն արել Է Լաս-Վեգասում Billboard Music Awards 2019 երաժշտական մրցանակին մասնակցելուց մի քանի ժամ անց: Այդ իրադարձությունից հետո Թյոռները եւ Ջոնասը ուղեւորվել են տեղի մատուռներից մեկը, որտեղ պսակադրության արարողությունն անցկացրել Է Էլվիս Փրեսլիի նմանակըայացուցիչը:

Սոֆի Թյոռները եւ Ջո Ջոնասը սկսել են հանդիպել 2016 թվականին եւ ապագա հարսանիքի մասին հայտնել են 2017-ին: Դեռ վերջերս դերասանուհին հարցազրույցում հայտարարել Էր, որ զույգը պլանավորում Է ոչ ճոխ արարողություն անցկացնել: «Մենք փորձում ենք դա որքան կարելի Է ավելի համեստ անել: Քանի որ այդ ամենը շատ անձնական Է»,-ասել Է նա:

2018 թվականին հարսանիք են արել «Գահերի խաղի» այլ դերասաններ՝ Քիտ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին, որոնք Ջոն Սնոուի եւ Իգրիթի դերերն են կատարել սերիալում: Արարողությունն անցկացվել Է Շոտլանդիայի հինավուրց դղյակում: «Գահերի խաղը» սերիալն Էկրան Է բարձրացել 2011 թվականին: Ութերորդ եւ վերջին եթերաշրջանը մեկնարկել Է ապրիլի 14-ին:

Leave A Reply

Your email address will not be published.