Յուրկիսի եւ Եգոր Կրիդի լավագույն ընկերը. ինչպես է պարում եւ ում հետ է զվարճանում Սերգեյ Սարկիսովը

0

Սերգեյ Սարկիսով կրտսերի անունը գիտեն Մոսկվայի յուրաքանչյուր նորաձեւ բարում. գործարար Սերգեյ Սարկիսովի 20-ամյա որդին մշտապես խրոնիկայում է հայտնվում, շքեղ կենսակերպ վարում, սիրավեպեր սկսում հայտնիների հետ։ Երիտասարդն իրեն Սեւ արքայազն է անվանում, մայրաքաղաքում շրջում թանկարժեք մենքենաներով, զվարճանում հայտնի բլոգերների, այդ թվում Ամիրան Սարդարովի հետ։

Նրա հայրը «РЕСО-Гарантия» ապահովագրական ընկերության սեփանակատերն է, ըստ Forbes-ի տվյալների՝ 2019թ.-ին նրա ունեցվածքը կազմում է 800 մլն դոլար։ Գործարարի կրստեր որդին կրթություն է ստացել բրիտանական մասնավոր Sunningdale դպրոցում եւ կարծես պատրաստվում էր ընդունվել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, երբ երկու տարի առաջ հարցազրույց էր տալիս։

Сергей Саркисов и Егор Крид. Фото: Instagram.com

Միայն թե դժվար է ասել՝ ինչպես է առաջ շարժվում ապագա գործարարի կրթությունը, քանի որ նրա ընկերների Instagram-ում հիմնականում նրա մասնակցությամբ զվարճանքը պատկերող տեսանյութեր են ու լուսանկարներ։ Սարկիսով կրտսերի լավագույն ընկերներն են օլիգարխի որդի Յուրի Կիսելյովը (Յուրկիս) եւ Մաքսիմ Գավրիլովը՝ Դիանա Չերվնիչենկոյի ընկերը։ Եռյակն ամենուր միասին է՝ Siberia-ում զվարճանքից սկսած մինչեւ RU TV-ի մրցանակաբաշխություն եւ ներկայացում Մեծ թատրոնում։

Картинки по запросу саркисов сергей super.ru

Սարկիսով կրտսերի ամենաաղմկոտ սիրավեպը օլիգարխ Իգոր Կուդրյաշկինի դստեր՝ Նաստյայի (Նաստյա Կուդրի) հետ էր։ Սակայն այն երկար չտեւեց, քանի որ սկսնակ ռեփ կատարողը եւ սկսնակ գործարարը պատրաստ չէին լուրջ հարաբերությունների։

Похожее изображение

Սարկիսովի ընկերների շարքում շատ են ռուս հայտնիները. նա մտերիմ հարաբերություններ ունի Եգոր Կրիդի, Ջիգանի, Դմիտրի Տրասովի, Սաշա T-killah-ի, Անաստասիա Ռեշետովայի, Նատալյա Ռուդովայի եւ բազմաթիվ այլ աստղերի հետ։ «Մոնակովկա»-ում Սերգեյը վաղուց յուրային է. հենց նա է հաճախ վարում Twiga ակումբում երեկույթները Dom Perignon-ով եւ ռուսական դրոշներով։ Մոսկվայում եւս նա ժլատություն չի անում տոների առնչությամբ. իր 18-ամյակը նա նշել է Sixty-ում. փակ միջոցառմանը ելույթ են ունեցել Նյուշան, Վալերի Սյուտկինը, Quest Pistols Show-ն։ Երեկույթի համար ծախսվել է 12 մլն ռուբլի։

Картинки по запросу саркисов сергей super.ru

Հիշեցնենք՝ երեկ հայտնի է դարձել, որ ապրիլի 14-ին Սրակիսովը կոմայի մեջ է հայտնվել երեկույթներից մեկի ընթացքում։ Ինչպես հայտնում է Telegram-ի Mash ալիքը, պատճառն անհայտ դեղամիջոցների գերդոզավորումն է։ Բժիշկները երկու շաբաթ  պայքարել են գործարարի որդու կյանքի համար, եւ հաջողվել է փրկել նրան. այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Աղբյուրը՝ Super

 

Leave A Reply

Your email address will not be published.