Ալսուն մասնակցություն կունենա «Եվրատեսիլ 2019»-ին

0

Երգչուհի Ալսուն կհայտնվի «Եվրատեսիլ 2019» մրցույթին, որի եզրափակիչն այս տարի տեղի կունենա Իսրայելում։ Շոուի ընթացքում արտիստը կհայտարարի միավորները, որոնք մյուս երկրների մասնակիցներին հատկացրել է ռուսական ժյուրին, հայտնում է «Комсомольская правда»-ն։

Ավելի վաղ երգչուհուն եւ նրա ամուսնուն՝ Յան Աբրամովին կասկածել են «Մանկական ձայնը» նախագծի քվեարկության արդյունքների նենգափոխման համար. նախագծին մասնակցում էր նրանց դուստրը՝ Միկելան։ Նա մրցակիցների նկատմամբ հաղթանակ է տարել 80 հազար ձայնի տարբերությամբ։ Ըստ վարկածներից մեկի՝ հանուն աղջկա հաղթանակի քվեարկությանն է ներքաշվել «Авиаавтоматика» (նախկինում «Прибор») գործարանի 500 աշխատակից։ Առաջին ալիքը ստուգում է անցկացնում։

2000թ.-ին Ալսուն «Եվրատեսիլ»-ում կատարել է «Solo» երգը եւ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Ավելի ուշ նա մրցույթը վարել է Մոսկվայում հաղորդավար Իվան Ուրգանտի հետ եւ հայտարարել քվեարկության արդյունքները։

Картинки по запросу алсу евровидение

Leave A Reply

Your email address will not be published.