Ուժասպառ բրիտանուհին ծնկների վրա հասել մարաթոնի վերջնագծին եւ մեկ օր անց գնացել աշխատանքի

Բրիտանուհի Հեյլի Քարրատերսը ծնկների վրա հասել Է Լոնդոնյան մարաթոնի վերջնագծին, սակայն հաջորդ օրը գնացել Է աշխատանքի: Տեսագրությունը հրապարակված Է The Telegraph հրատարակության Twitter-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

42-կիլոմետրանոց մրցատարածության վերջին մետրերին Քարրատերսը ծնկի Է իջել եւ չի կարողացել կանգնել: Մինչեւ վերջնագիծ մարզուհին ստիպված Է եղել սողալ, ինչի հետեւանքով վնասել Է ծնկները: Twitter-ում նա հրապարակել Է վիրակապված ոտքերի լուսանկարը՝ «Այժմ ես գիտեմ, թե ինչպես չպետք Է վազել մարաթոնները» ստորագրությամբ: Չնայած դրան, հաջորդ օրը Քարրատերսը վերադարձել Է Բիրմինհամի հիվանդանոց, որտեղ ռենտգենոլոգ Է աշխատում: Աղջիկը կարողացել Է մարաթոնի մրցատարածությունը հաղթահարել 2 ժամ, 34 րոպե եւ 3 վայրկյանում: Նա վազքով Է զբաղվում 2016 թվականից:

Встроенное видео

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *