Ջենիֆեր Լոպես, Բեյոնսե… տարօրինակ դիետաներ, որոնց միջոցով նիհարում են աստղերը

0

Կազմվածքը պահպանելն աստղերի համար նման է պարտականության։ Նրանց մշտապես հետեւում են պապարացիները,երկրպագուները չեն վախենում քննադատական նկատողություններ ունել ցանկացած առիթով։ Cosmo-ն ներկայացրել է աստղերի ամենատարօրինակ դիետաները, որոնց նրանք հետեւել են։ Խորհուրդ չի տրվում կրկնել նրանց սխալները։

Զոի Կրավից

Ամերիակացի դերասանուհի Զոի Կրավիցը խոստովանում է, որ յուրաքանչյուր անգամ սնվելուց առաջ մեկ գդալ կավ է կերել, ինչի շնորհիվ նիհարել է 20 կիլոգրամ։ Այն կարող է օգնել օրգանիզմից դուրս բերել տвքսինները, սակայն կարող է նաեւ մեծ քանակով կապար եւ այլ նյութեր պարունակել։

Ջենիֆեր Լոպես

Ջենիֆեր Լոպեսը սովորել է «խաբել» օրգանիզմին։ Երգչուհին թուրինջի յուղ է քսում դաստակին եւ հոտ քաշում յուրաքանչյուր անգամ, երբ քաղցած է։ Դերասանուհին վստահեցնում է, որ այս յուղի բույրը խթանում է օրգանիզմն ավելի արագ այրել ճարպը։

Բեյոնսե

Մենք սովոր ենք Բեյոնսեին տեսնել փարթամ կազմվածքով, սակայն ինչ-որ ժամանակ երգչուհին «կորցրել էր» այն քանի որ օրգանիզմը հյուծել էր տասնօրյա սովով, որի ընթացքում խմում էր միայն սեւ թեյի տերեւների փոշու, կայենյան պղպեղի հետ խառնած ջուր։ Բացի այդ՝ երգչուհին ստիպված էր սպորտով զբաղվել եւ մասնակցել բազմաթիվ փորձերի։

Մեգան Ֆոքս

Հետեւելով ցածր կալորիականությամբ դիետայի՝ ամերիկադի դերասանուհի Մեգան Ֆոքսը յուրաքանչյուր անգամ ուտելուց առաջ ջրի եւ խնձորի քացախի խառնուրդ է օգտագործում։ Կարծես թե դերասանուհին կարծում է, որ սովորական միջոցները՝ սպորտ, ճիշտ սնունդ, իրեն չեն բավարարում եւ այդ պատճառով նման միջոցների է դիմում։

Leave A Reply

Your email address will not be published.