Քիմ Քարդաշյանը Բալիում շրջել է վարդագույն բիկինիով

0

38-ամյա Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հետեւորդ-երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով։ Ռեալիթի շոուի աստղը հրապարակել է լուսանկարներ, որոնցում նա պատկերված է վարդագույն բիկինիով։ Կադրերն արվել են Բալիում։

Ռեփեր Քանյե Ուեսթի կինը բացել է լողափային սեզոնը եւ այժմ իր երկրպագուներին հաճախ կուրախացնի լողափնյա կրքոտ լուսանկարներով։

Կադրերից մեկում Քիմը կրում է լողազգեստի երանգի թիկնոց։ Մյուսում՝ նավի վրա պառկած սելֆի է անում։ Հրապարակումնրից մեկում երեւում է նաեւ Քիմի մեծ դուստրը՝ Նորթը։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ մտադիր չէ առաջխաղացնել իր երեխաներին՝ օգտագործելով հասարակությունում իր կարգավիճակն ու դիրքը։ «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի 38-ամյա աստղն իր դիրքորոշումն է արտահայտել ԱՄՆ-ում կոռուպցիոն մեծ սկանդալի առնչությամբ։

«Եթե նրանք չընդունեն ուսումնական հաստատություն, ես չեմ օգտագործի իմ հնարավորությունները՝ երեխաներին օգնելու եւ իրավիճակում դնելու համար, որում նրանք ակնհայտորեն հաջողության չեն հասնի։ Կարծում եմ՝ դա անընդունելի է»,- ՍիԷնԷն-ի հետ զրույցում ասել է Քարդաշյանը։

Leave A Reply

Your email address will not be published.