«Անշնորհակալ գործ է, բայց հուսով եմ` «Առաջին Ալիքը» կստուգի քվեարկությունը»․ Վալերի Մելաձեն` «Ձայնը. երեխաներ» նախագծում Ալսուի դստեր հաղթանակի մասին

0

Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է «Ձայնը. երեխաներ» ռուսական նախագծի եզրափակչին հաջորդած  արձագանքները։ Հաղորդումից անմիջապես հետո մարզիչները՝ Վալերի Մելաձեն, Լոբոդան և Պելագեան, հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ Ալսուի դստեր` Միկելլա Աբրամովայի հաղթանակի վերաբերյալ։

Հետևելով համացանցում տեղի ունեցող իրարանցմանը՝ Վալերի Մելաձեն անդրադարձել է հեռուստադիտողների պահանջին, թե պետք է վերանայել քվեարկության արդյունքները։

«Նախագիծն ավարտվեց, բայց քննարկումները շարունակվում են։ Անշնորհակալ գործ է քվերակության արդյունքները կստուգի, բայց ես հույս ունեմ, որ «Առաջին Ալիքը» դա կանի, որպեսզի կասկածներ չմնան»,- Ինստագրամի սթորի հավելվածում տեսաուղերձ է հղել մարզիչը։

Հիշեցնենք նախագծում հեռուստադիտողների քվերակության 50%-ից ավելի ձայներ է ստացել Ալսուի դուստրը՝ Միկելլա Աբրամովան։ Ավելի վաղ համացանցի օգտատերերից շատերին բարկացրել էր, որ երգչուհին առանձին խումբ է վարձել դստեր հետ աշխատելու համար։ Շատ օգտատերեր «ավելորդ շքեղություն» էին որակել այն, որ Միկելլան ուներ թիմ, ավելին` բոլորը հագել էին «Team Micella» գրությամբ շապիկներ։

 

Leave A Reply

Your email address will not be published.