Հովիկ Աֆյան. Մի ոչնչացրեք իրար, դա հեղափոխության սկզբունքներին դեմ է:

0

Գրառումը՝ Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից

На данном изображении может находиться: Hovik Afyan, борода и в помещении

Քանի որ մի քանի տեղ կարդացի, որ 5-րդ ալիքի եթերում ՀՀ ԱԺ փոխնախագահ, բարձրաստիճան պաշտոնյա Ալեն Սիմոնյանը ոչնչացրեց լրագրող Ագնեսա Խամոյանին, ապա ասեմ.
5-րդ ալիքի եթերում Ալեն Սիմոնյանը երկու կարեւոր բան է ասել.
ա/Հայաստանի խաղաղության կոչերը ազդել են նաեւ Ադրբեջանի վրա, քանի որ առաջին անգամ Միլի Մեջլիսում պատգամավորը արտասանել է խաղաղություն բառը:
Միանգամից ասեմ, որ խաղաղություն բառ արտասանողը ոչ թե Միլի Մեջլիսի պատգամավոր է, այլ Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, որը այո, օգտագործել է խաղաղություն բառը, բայց ասել է, հետեւյալը՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը պատերազմով լուծի հարցը, եթե մեր պայմաններով պետք է հարցը լուծվի: Ասադովը նաեւ շատ վատ բան է ասել ՀՀ նախարարներից մեկի հասցեին, ինչը չեմ էլ ասի: Իսկ Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկը ասել է, թե հայերը տեղ ունեն ոչ թե Ադրբեջանի հողի վրա, այլ այդ հողի տակ:
Խնդրում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ բարձրաստիճան պաշտոնյա Ալեն Սիմոնյանին մի՝ ադրբեջաներեն իմացող օգնական կցել՝ տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար՝ 5-րդ ալիքի եթերում, կամ էլ, օրինակ Հանրայինի եթերում, որի աշխատանքը, ինչպես ինքն է ասում լրջորեն փոխվել է. Պետրոս առաքյալը՝ վկա:

Եւ՝ բ/ Ալեն Սիմոնյանը 5-ի եթերում նաեւ ասել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան է ներգաղթել 20 հազար հայ ընտանիք:
Սա, հասկանալի է, նշանակում է՝ 60-70-80 հազար մարդ:
Սփյուռքի նախարարությունը սա չի հաստատում, Միգրացիոն ծառայությունը սա չի հաստատում,
Մեր բակում՝ բոլորի մասին ամեն ինչ իմացող Զոյա տատիկն էլ սա չի հաստատում:
Եզրակացնում եմ, որ ներգաղթը անտեսանելի է, եւ ուրեմն խնդրում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահ, բարձրաստիճան պաշտոնյա Ալեն Սիմոնյանին կցել նաեւ անտեսանելի բաները տեսանելի բաների հետ չխառնող օգնական:
Մի ոչնչացրեք իրար, դա հեղափոխության սկզբունքներին դեմ է:
Շնորհակալություն:

 

Քանի որ մի քանի տեղ կարդացի, որ 5-րդ ալիքի եթերում ՀՀ ԱԺ փոխնախագահ, բարձրաստիճան պաշտոնյա Ալեն Սիմոնյանը ոչնչացրեց…

Опубликовано Hovik Afyan Пятница, 26 апреля 2019 г.

Leave A Reply

Your email address will not be published.