Անդրեի «Հայաստանս» երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

0

Երգիչ Անդրեն այսօր իր հետեւորդներին ներկայացրել է իր «Հայաստանս» երգը, որը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երգի հեղինակը Սուրեն Կնյազյանն է, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը, պրոդյուսեր՝ Անուշ Հովնանյան:

Instagram-ում տեղադրված հոլովակի ներքո երգիչը գրել է.

«Ճանաչել, որ դատապարտվի, դատապարտել, որ այլեւս երբեք աշխարհի ոչ մի անկյունում չկրկնվի… Հայաստանս ու հայս չկոտրվեցին երբեք, որ արդարություն հաստատեն աշխարհում, որ վրեժխնդիր լինեն հավերժ գոյությամբ…
«Հայաստանս» երգը հենց նման հայի ու նման հայրենիքի մասին է»:

Անդրեն օգտագործել է նաեւ «1915», «Հայոց ցեղասպանություն» եւ «այլեւս երբեք» հեշթեգերը:

Leave A Reply

Your email address will not be published.