«Վատ տղաները 3» ֆիլմի նկարահանումներին Ուիլ Սմիթն առանց կասկադյորի է խաղացել ձեռնամարտի տեսարանում

0

Ուիլ Սմիթը Հոլիվուդի ամենաթանկ վարձատրվող աստղերից է։ Այս փուլում նա Մարտին Լոուրենսի հետ նկարահանվում է «Վատ տղաները 3» ֆիլմում։ Չնայած փոխարինող կասկադյոր ունենալուն` 5 -ամյա Սմիթն ինքնուրույն է կատարում ֆիլմում պահանջվող, գրեթե, բոլոր հնարքները։

Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, նկարահանման հրապարակում Ուիլը հրաժարվել է կասկադյորի օգնությունից և ինքնուրույն կատարել դերը ձեռնամարտի տեսարանում։ «Ալի» ֆիլմի աստղը պատշգամբում ձեռնամարտի է բռնվել խաղընկերոջ հետ և մի քանի հարված կասեցնելուց հետո վերջինիս մարմինը նետել դեպի պատը։ Տեսարանը նկարահանելուց հետո Ուիլը մոտեցել է հակառակորդի դերակատարին և հետաքրքրվել վերջինիս վիճակով, քանի որ վերջինս բռնել է գլուխը։

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2020 թվականի հունվարի 17-ին։ Հիշեցնենք, որ ֆիլմաշարի նախորդ 2 մասերը մեծ հաջողություն են ունեցել, երկարատև դադարից հետո Sony Pictures ստւդիան որոշել է նկարահանել ֆիօլմի 3–րդ մասը, ավելին, արդեն իսկ ծրագրվում է նկարահանել նաև ֆիլմի 4-րդ մասը։

Leave A Reply

Your email address will not be published.