Պորոշենկոն ճանաչել է իր պարտությունը

0

Картинки по запросу parashenko

Ուկրաինայի նախագահի թեկնածու և երկրի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, որը, համաձայն էքզիթ փոլերի տվյալների, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվում է Վլադիմիր Զելենսկուն, հայտարարել է, որ կզանգահարի հակառակորդին և կշնորհավորի նրան հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հարցումների արդյունքները նա ակնհայտ է անվանել: Բացի այդ, Պորոշենկոն կրկին հայտարարել է, որ չի հեռանա քաղաքականությունից և ասել է, որ պատրաստ է օգնել Զելենսկուն՝ հնարավորինս շուտ ծանոթանալ գործերի ընթացքին:

Պաշտոնապես Պորոշենկոն ամենաբարձր պետական պաշտոնը, որը զբաղեցրել է 2014-ից, կլքի մայիսին:

Ըստ «Ազգային էքզիթ փոլ-2019»-ի արդյունքների, Զելենսկին հավաքում է ձայների 73.2%-ը, Պորոշենկոն՝ 25.3%: էքզիթ փոլի տվյալների հրապարակումը հնարավոր է դարձել Ուկրաինայի տարածքում ընտրական տեղամասերի փակումից հետո, տեղական ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով 21:00):

Leave A Reply

Your email address will not be published.