Իրանում պատժել են հայկական դրոշն այրած ադրբեջանցուն

0

Ինչպես հայտնի է, մեկ ամիս առաջ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են ադրբեջանցի 29 ակտիվիստի, որոնք մասնակցել են հակահայկական ցույցերին։ Այս մասին գրում է voskanapat.info-ն։

Այդ ցույցերը սկսվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցից հետո։ Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետը սելֆի է արել պաստառի ֆոնին, որի վրա գրված է եղել՝ «Արցախը Հայաստանն է և վերջ»։

Սրան ի պատասխան՝ հարյուրավոր ադրբեջանցիներ, օգտվելով տեղի ֆուտբոլային ակումբի խաղից, հավաքվել էին մարզադաշտում և հանդես էին  եկել հետևյալ կոչով՝ «Ղարաբաղը մերն է և մերն է լինելու», ինչպես նաև բարձրացրել էին Ադրբեջանի դրոշը և այրել հայկական դրոշը։ Ձերբակալվածներիի թվում Էսխան անունով մի ադրբեջանցի էր, որն այրել էր հայկական դրոշը։ Համացանցում լուսանկար է տարածվել, որում երևում է, թե ինչպես են պատժում ադրբեջանցուն։

Leave A Reply

Your email address will not be published.