«Եվրատեսիլից» առաջ Սրբուկը համերգային ծրագրով ներկայացավ Երևանում

0

 

«Եվրատեսիլից» առաջ Սրբուկը համերգային ծրագրով ներկայացավ Երևանում

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ապրիլի 16-ին ելույթ ունեցավ Երևանում Հայկական բարեգործական ընդհանուր միության 113-ամյակին նվիրված համերգային ծրագրով: Երգչուհին երկրպագուներին մեծ տոն նվիրեց՝ կատարելով հանրահայտ ու սիրված հիթեր:

«Ինձ համար կարևոր չէ, թե ես աշխարհի որ երկրում եմ համերգներով հանդես գալիս, ինձ համար ամենաէականը ձեր՝ իմ հայրենակիցների առաջ ելույթ ունենալն է: Շատ կցանկանայի ավելի շատ երգել ու ավելի բարդ ստեղծագործություններ ներկայացնել, բայց մի քիչ վատառողջ եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սրբուկը:

Նա խոստացավ նոր համերգային ծրագրով երաժշտասերներին ներկայանալ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթից վերադառնալուց հետո:

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: Սրբուհի Սարգսյանը Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն: Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք խումբը, «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:

Leave A Reply

Your email address will not be published.