Մելանյա Թրամփը չի հայտնվի «Vogue»-ի շապիկին. Աննա Վինտուրը բոյկոտ է հայտարարել առաջին տիկնոջը

0

Մելանյա Թրամփը չի հայտնվի լեգենդար «Vogue» ամսագրի շապիկին, քանի դեռ ԱՄՆ առաջին տիկինն է։ Իսկ նրան նախորդած Միշել Օբաման մի քանի անգամ դարձել է հայտնի ամսագրի հերոսուհին։ Այս մասին պարզ է դարձել ամերիկյան «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի՝ CNN-ին տված հարցազրույցից։ Նա նշել է, որ աշխատակիցները չեն կարող Մելանյայի հետ աշխատել նրա ամուսնու վարած քաղաքականության պատճառով։

Ի պատասխան այս հայտարարության՝ Դոնալդի Թրամփի կնոջ պաշտոնական ներկայացուցիչը՝ Ստեֆանի Գրիշեմը նշել է. ««Vogue»-ի շապիկին հայտնվելը չի բնորոշում տիկին Թրամփին, նա շապիկին հայտնվել է մինչ առաջին տիկին դառնալը»։ Մամուլի քարտուղարը հավելել է, որ Թրամփը կատարում է առաջին տիկնոջ պարտականությունները, եւ «ամենն, ինչով նա զբաղվում է, շատ ավելի կարեւոր է, քան ինչ-որ մակերեսային ֆոտոշարք եւ շապիկ»։

Թեեւ Վինտուրը չի նշել, որ Մելանյանին թույլ չի տա կրկին հայտնվել «նորաձության աստվածաշնչի» շապիկին (նախկին մոդելն ամսագրի համար լուսանկարվել է 2005թ.-ին, երբ նոր էր ամուսնացել միլիարդատիրոջ հետ), նա չի թաքցրել, որ դրա հավանականությունը չափազանց փոքր է։ Գրիշեմի խոսքով՝ լրագրողի մեկնաբանությունը ցույց է տալիս նորաձեւության ամսագրի կանխակալությունը, նրա «անինքնավստահությունն» ու «մանրախնդրությունը»։ Նա հավելել է, որ Մելանյա Թրամփը, «ցավոք սրտի, սովորել է այսպիսի թշնամական վերաբերմունքի»։

ԱՄՆ ապագա առաջին տիկինը եւ բրիտանացի լրագրողը նախկինում տարաձայնություններ չեն ունեցել. հարսանեկան զգեստ կրող Թրամփի լուսանկարով համարի թողարկումից հետո նրանց նկատել են Նյու Յորքում երեկույթների ընթացքում, մոդելին պարբերաբար միացել է նաեւ նրա ամուսինը։

Աննա Վինտուրի հասցեին առաջին անգամ չեն մեղադրանքնքեր հնչում իրեն վստահված ամսագրի միջոցով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջախաղացման վերաբերյալ։ Երբ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր գլխավոր խմբագրի սիրելի Բարաք Օբաման, վերջինիս կինը՝ Միշելը, «Vogue»-ի շապիկի համար նկարահանվել է 3 անգամ։

Leave A Reply

Your email address will not be published.