Ջենիֆեր Լոպեսն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել

0

49-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում երգչուհին սիրելիի՝ 43-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի եւ Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից ծնված երեխաների հետ է։

Ընտանիքի անդամները ավտոմեքենայի մեջ են։ Կադրից երեւում է, որ սիրահար զույգն ու երեխաները լավ ժամանակ են անցկացնում։ Էմման ջերմ գրկել է մայրիկին, իսկ Մաքսը՝ Ալեքսին։ Նրանք բոլորը ժպտում են։

Երգչուհու երկրպագուները հիացել են միմյանց եւ երեխաների հանդեպ սիրով։ Ի դեպ Ալեքս Ռոդրիգեսն ու Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում են հարսանեկան արարողության։

Օրեր առաջ արտիստը սկսել է նկարահանումները Hustlers ֆիլմում։ Ջենիֆեր Լոպեսը ֆիլմում նկարահանվում է Քարդի Բիի հետ միասին։ Նրանք մարմնավորում են մերկապարուհիների կերպարներ, որոնք խաբում են հաճախորդներին։

Картинки по запросу jlo Hustlers

Leave A Reply

Your email address will not be published.